Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել. 1lurer.am-ը տեղեկացավ Գյումրիի քաղաքապետի խոսնակ Սոնա Առաքելյանից: Կորոնավիրուս հաստատվել է նաև փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանի մոտ:
«Քաղաքապետը տանն է, իրեն լավ է զգում, բայց գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նշենք, որ կորոնավիրուսը հաստատվել է նաև համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Սուլթանյանի մոտ: Աշխատակազմից ևս 26 հոգի թեստավորվել է, պատասխանները բացասական են եղել»,- ասաց Առաքելյանը: