Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ:
Ուղերձում ասված է. «Հայաստանի հրեական համայնքի սիրելի ներկայացուցիչներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ:
Այսօր ինչպես Հայաստանի հրեական համայնքը, այնպես էլ ողջ հրեա ժողովուրդը նշում է տարվա նորամուտը խորհրդանշող գեղեցիկ տոնը: Թող այս նոր տարին խաղաղության, բարեկեցության և առաջընթացի տարի լինի: Եվ թող նոր իրողություններին համահունչ շարունակվեն ամրապնդվել և զարգանալ մեր ժողովուրդների միջև առկա դարավոր կապերը:
Վերստին շնորհավորելով Ռոշ Հաշանայի կապակցությամբ՝ մեր հրեա հայրենակիցներին մաղթում եմ քաջառողջություն և ամենայն բարիք»: