«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում մեկնարկել է հավաք՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների, գործադիրի ներկայացուցիչների և մարզպետների մասնակցությամբ:
Հանդիպմանը ներկա է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՔՊ գրասենյակ ներս մտնելուց առաջ Կառավարության ղեկավարը չպատասխանեց լրագրողների հարցերին:
Մեր տեղեկություններով՝ հավաքի մասնակիցները քննարկելու են կադրային նոր փոփոխություններին, Կառավարության գործունեությանը, Կառավարություն-ԱԺ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Սա գործադիրի և օրենսդիրի անդամների մասնակցությամբ առաջին մեծ աշխատանքային քննարկումն է: