Սաուդյան Արաբիայում հայտնաբերված ուրանի պահուստային ֆոնդը գնահատվում է մոտ 90 հազար տոննա: Դա բավարար է միջուկային ծրագրի վրա աշխատելու համար՝ գրում է The Guardian պարբերականը:
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ դա կարող է լուրջ մտահոգություն առաջացնել միջուկային զենք ստեղծելու ծրագրում Էր Ռիադի շահագրգռության վերաբերյալ:
Ուրանի հայտնաբերման մասին զեկույցը հրապարակել են չինացի երկրաբանները, որոնք մեկ տարի շարունակ աշխատել են Սաուդյան Արաբիայի տարածքում: Մասնագետների հայտնաբերած ուրանի ծավալները բավարար են ռեակտորների համար միջուկային վառելիք ստանալու համար: