Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Բյուրեղավան համայնքի Ջրաբեր բնակավայրում մեկնարկել են խմելու ջրի բարձր ճնշման խողովակաշարերի և օրական կարգավորող ջրավազանի կառուցման աշխատանքները։
Արդեն իսկ իրականացվել են խողովակաշարի խրամուղու քանդման աշխատանքներ։
Նշենք, որ ծրագրի շրջանակներում անցկացվելու է շուրջ 3,5 կմ երկարությամբ խմելու ջրի նոր ջրագիծ. հետագայում ներքին ցանցն ամբողջովին արդիականացվելու է:
Շահած ծրագրի արժեքը 71.938․645 դրամ է, որից 55%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 45%-ը՝ համայնքի ներդրումը:
Տեղեկացնենք, որ Ջրաբերի խմելու ցանցը բավականին հնամաշ էր և հիմնանորոգման խիստ կարիք ուներ։