Միացյալ Նահանգների հարավարևելյան հատվածում մոլեգնող «Սելի» փոթորիկը լուրջ ավերածություններ է առաջացրել ու ահռելի վնաս պատճառել՝ փոխանցում է France 24-ը:
Մասնագետներն այդ փոթորիկը որակել են «պատմական ու աղետալի»: Փոթորիկն ուղեկցվել է առատ տեղումներով, ինչը համատարած հեղեղումեր է առաջացրել:
Բնական աղետի հետևանքով Ալաբամայի ու Ֆլորիդայի ափերին արմատախիլ են եղել հաստաբուն ծառեր, հեղեղվել են բազմաթիվ փողոցներ ու տներ, պոկվել են էլեկտրահաղորդալարեր, հարյուր հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրաէներգիայի:
Փոթորկի հետևանքով Ալաբամայում մահացել է մեկ բնակիչ: