Լրատվամիջոցներում տարածվում է տեսանյութ, որում ուղղաթիռը ցածր բարձրության վրա թռչում է Երևան-Արտաշատ մայրուղիով:
1lurer.am-ի հետ զրույցում պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրեց, որ թռիչքը եղել է անցկացվող վարժանքների ընթացքում:
Այնուհետև Ստեփանյանը Ֆեյսբուքում գրառում կատարեց՝ տեղեկացնելով, որ ուսումնամարզական թռիչքներ են, անվտանգության կանոնների պահպանմամբ, և խուճապի կարիք չկա: