Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Նորամարգ գյուղի 56-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում թմրամիջոց է ապօրինի աճեցնում, պահում և օգտագործում:
Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի և Արարատի մարզային վարչությունների ծառայողները, Մասիսի բաժնի քրեական հետախույզների հետ, նշված տնամերձ հողամասից հայտնաբերեցին կանեփի 7 բույս, իսկ տնից՝ ապակյա տարայով չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով բուսական զանգված: Ոստիկանները կանեփանման բույսի զանգվածներ հայտնաբերեցին նաև տան սեղանին: Միաժամանակ, տանտերը իրավապահներին ներկայացրեց կանեփի ճյուղեր և կանեփից պատրաստված կիսաչոր զանգված:
Ըստ նրա` հայտնաբերվածը կանեփ տեսակի թմրամիջոց է, ինքն է աճեցրել իր օգտագործման համար:
Նշանակվել են փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր: