Այսօր ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի գլխավորած պատվիրակությունն այցելել են Շուշի քաղաքում գտնվող ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչություն:
Քրեակատարողական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գրիգորի Աբրահամյանի ուղեկցությամբ նրանք շրջայց են կատարել վարչության քրեակատարողական հիմնարկի ու քննչական մեկուսարանի տարածքում, ծանոթացել ազատազրկման ենթարկված անձանց կացության պայմաններին, ինչպես նաև լսել վերջիններիս հուզող հարցերը։