Գորիսի Յուրի Բախշյանի անվան 3-րդ դպրոցն առաջին դասարանիցիների ուսուցումը կազմակերպել է 5 օրյա գրաֆիկով։ Դպրոցի տնօրինությունը խնայած բյուջեի շնորհիվ դասասենյակներ է առանձնացրել, վերանորոգել և ստեղծել նոր պայմաններ։
Դպրոցի հսկայական դահլիճն առանձնացված է որպես մեկուսարան, սանհանգույցները նորոգվել են։ 630 աշակերտ ունեցող դպրոցը դասերն սկսել է երեք մուտքով՝ առանձնացնելով կրտսեր, միջին և բարձր դասարանների աշակերտների այցերը։
Վերջին մեկ տարում փոխվել են մի մասնաշենքի պատուհանները, հիմնանորոգվել ուսուցչանոցն ու ճաշարանը։ Հատկացվել էր 300 քմ տարածք՝ ջերմոց կառուցելու համար։