Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը հայտնել է, որ յուրաքանչյուր յոթերորդ վարակվածը բուժաշխատող է: Թեմային է անդրադարձել Russia Today-ը: ԱՀԿ-ն զգուշացրել է, որ պետությունների իշխանություններն այսօր ավելի շատ, քան երբևէ, պետք է հոգ տանեն բուժաշխատողների մասին՝ ապահովելով բժիշկների ու բուժքույրերի անվտանգությունը, քանի որ շատ վարակվածներ կան առողջապահության ոլորտի մասնագետների շրջանում:
«Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի 14 տոկոսը, որոշ երկրներում էլ՝ նույնիսկ 35 տոկոսը, առողջապահության ոլորտի մասնագետներն են, թեպետ տվյալներ չկան՝ բուժաշխատողները վարակվել են աշխատավայրո՞ւմ, թե՞ այլ վայրերում»,- հայտարարել է ԱՀԿ-ն: