Մաշկի տարբեր գույն ունեցող մարդիկ ավելի խոցելի են կորոնավիրուսի նկատմամբ, քան սպիտակամորթները: Վարակման դեպքում ռասայական փոքրամասնությունների ներկայացուցիչների՝ հոսպիտալացվելու և ախտից մահանալու հավանականությունն էլ բարձր է: Սա ԱՄՆ-ում միլիոնավոր վարակման դեպքերի նոր ուսումնասիրության եզրահանգումն է՝ տեղեկացնում է The Guardian պարբերականը:
Պարբերականը նշում է, որ լատինամերիկացի պացիենտների՝ COVID-19-ով վարակվելու հավանականությունը 2.5 անգամ մեծ է, քան սպիտակամորթների շրջանում: Միաժամանակ հայտնի է դարձել, որ սևամորթներն ու ասիացիները կրկնակի ավելի շատ կվարակվեն՝ սպիտակամորթների հետ համեմատ:
Վարակով հոսպիտալացված լատինամերիկացիների մահացության ցուցանիշը չորս անգամ ավելի է, իսկ սևամորթներինը՝ երեք անգամ: