Հայաստանի աթլետիկայի հավաքականի ներկայացուցիչներն այսօր մեկնել են Ռումինիա: Նրանք կմասնակցեն Բալկանյան երկրների առաջնությանը։ Աթլետները հանդես կգան 100, 200, 400, 800, 1500, 3000 մետր վազքատարածություններում, հեռացատկ, եռացատկ, սկավառակի և մուրճի նետում մրցաձևերում։ Պատվիրակության ղեկավարն է ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, անվանի հեռացատկորդ, Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը։ Հավաքականի 12 մարզիկ-մարզուհիներին ուղեկցում է երեք մարզիչ: