Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունների նախագիծը:
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով՝ օրենսդրությամբ նախատեսվում է ստուգման ընթացքում խոչընդոտող գործողությունների դեպքում վարչական պատասխանատվության շրջանակներում ներառել ոչ միայն համալիր հարկային ստուգման դեպքերը, այլ նաև Հարկային օրենսգրքով նախատեսված հարկային հսկողության այլ տեսակները:
«Հարկային ծառայողին օրենքով վերապահված լիազորությունների իրականացման համար բացակայում են երաշխավորող նորմեր՝ այդ միջոցառումների ընթացքում փաստաթղթեր պահանջելու և ստուգման, հարկային հսկողության առարկային վերաբերող այլ նյութեր պահանջելու համար նախատեսված համապատասխան երաշխավորություն»,- ասաց Հովհաննիսյանը:
Վարչական պատասխանատվություն նախատեսելով 182.1 հոդվածում, ՊԵԿ նախագահի խոսքով ապահովագրում են պետական ծառայողի լիազորությունների լիարժեք իրականացումը: