Անկարան բաց է «կառուցողական» բանակցությունների համար, սակայն վճռական՝ Միջերկրական ծովի արևելքի տարածքային ջրերում գործունեություն ծավալելու պատճառով Հունաստանի հետ լարվածության հարցում: Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ գրում է Al Arabiya-ն:
Երկու երկրների ղեկավարների միջև տեսակոնֆերանսն անցկացվել է Եվրամիության առաջիկա գագաթնաժողովի նախաշեմին: ԵՄ երկրների ղեկավարները հաջորդ շաբաթ կքննարկեն Միջերկրական ծովի արևելյան ջրերում Թուրքիայի միակողմանի որոշումների պատճառով Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը:
Գերմանիան ստանձնել է Թուրքիայի հետ Հունաստանի ու Կիպրոսի լարվածությունը թուլացնելու և խնդիրը հանգուցալուծելու միջնորդությունը: