Այսօր Երևանի Էրեբունի համայնքում վթարի ենթարկված 16-ամյա երեք աղջիկների կյանքին վտանգ չի սպառնում, երեքն էլ գիտակից են: Այդ մասին «Ֆեյսբուքի» էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:
«Անցել են անհրաժեշտ բոլոր բուժզննությունները։ Ունեն սալջարդ վերքեր։ Նրանցից երկուսը գտնվում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, իսկ երրորդը՝ նյարդավիրաբուժական բաժանմունքում։ Գտնվում են բժիշկների հսկողության ներքո»,- գրել է Դերձյանը։