Եվրոպայում կորոնավիրուսով վարակման շաբաթական ցուցանիշն այժմ ավելի բարձր է, քան մարտին մայրցամաքում COVID-19-ի պիկի ժամանակ: Նման հայտարարությամբ է հանդես եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ տեղեկացնում է Euronews-ը:
«Մեր առջև չափազանց լուրջ իրավիճակ է»,- հայտնել է ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանի բյուրոյի ղեկավար Հանս Քլյուգեն:
Անցյալ շաբաթ Եվրոպայում վարակման շաբաթական ցուցանիշը գերազանցել է 300 հազարը: Եվրոպական երկրների կեսից ավելին հայտարարել էր վերջին երկու շաբաթների ընթացքում վարակի դեպքերի ավելի քան 10 տոկոս աճի մասին: