Եվրախորհրդարանն ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ոչ պարտադիր բանաձև՝ նրա խնդրահարույց վերընտրման ու ցուցարարների դեմ բռնությունների կապակցությամբ՝ տեղեկացնում է Euronews-ը:
Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 574 խորհրդարանական, դեմ են հանդես եկել 37-ը, ձեռնպահ մնացել՝ 82 օրենսդիր:
Նախօրեին էլ Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարել էր, որ Եվրամիությունը կուսումնասիրի մարդու իրավունքների ոտնահարման պատճառով պատժամիջոցներ կիրառելու նպատակով ԵՄ-ին նոր լիազորություններ ավելացնելու հնարավորությունը: