Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում` հայտնելով, որ այսօր Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տնօրեններին է ներկայացրել հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սարգսյանին:
Տիգրան Վիրաբյանը շնորհակալություն է հայտնել նախկին պետին` համատեղ աշխատանքի համար:
«Պահպանելով թիմերի լուծման ուղիները` մենք կկարողանանք նոր ճանապարհ բացել մեզ համար և կկարողանանք հանրակրթության առջև ծառացած խնդիրները գործընկերային միջավայրում շատ արագ լուծել: Ոչինչ չի փոխվել մեր սկզբունքներում»,- ասել է Տիգրան Վիրաբյանը:
«Ներդնել համակարգեր, մոդելներ, մեխանիզմներ, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն աշխատանքները: Ես առաջնորդվում եմ այն սկզբունքով, որ ցանկացած մարդ ունի պոտենցիալ և նա ցանկացած պահի կարող է ներդնել այն»,- նշել է Կարեն Սարգսյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ՝ Կարեն Սարգսյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։