Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է առաջնագիծ:
«Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել եմ առաջնագծի տարբեր հատվածներ և տեղում ծանոթացել օպերատիվ իրավիճակին:
Հանրապետության արտաքին անվտանգության խնդիրները մշտապես գտնվում են Կառավարության ուշադրության կենտրոնում, և այդ ուղղությամբ ջանքեր չենք խնայելու: Իսկ հակառակորդի ցանկացած հնարավոր արկածախնդրություն արժանանալու է հայկական կողմի ծանր ու կործանիչ հակահարվածին»,- հայտնել է Արցախի նախագահը: