Վրաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 179 նոր դեպք: Հարևան երկրի վիճակագրական տվյալները հրապարակվել է Spotcov.ge պաշտոնական կայքում՝ փոխանցում է Regnum գործակալությունը:
Ընդհանուր առմամբ՝ Վրաստանում կա 2937 վարակված, որոնցից 1422 պացիենտ ապաքինվել է, այդ թվում՝ 9-ը` այսօր:
Համավարակի սկզբից Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 19 հիվանդ: Կարանտինում է գտնվում 6633 մարդ, ստացիոնար բուժում է ստանում 836 հիվանդ: