Սեպտեմբերի 17-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանին։ Այդ մասին տեղեկանում ենք Վեհափառի Ֆեյսբուքի էջից:
«Մեր շնորհավորանքները բերեցինք նրան պատասխանատու պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ կարևոր առաքելության մեջ։
Հանդիպմանը նաև մեր գոհունակությունը հայտնեցինք Ազգային գրադարանի և Մայր Աթոռի Մատենադարանի միջև ձևավորված տարիների սերտ գործակցության առիթով»,- նշված է հաղորդագրությունում։