Բացահայտ հակադրվելով ամերիկացի փորձագետներին՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի անվտանգ ու արդյունավետ պատվաստանյութը պատրաստ կլինի մինչև հաջորդ ամիս: Այս մասին գրում է Euronews-ը:
Սպիտակ տան ղեկավարը տարաձայնություններ ունի նաև պաշտպանիչ դիմակների արդյունավետության մասին բժիշկ Ռոբերտ Ռեդֆիլդի հետ: ԱՄՆ նախագահն առաջարկում է դիմակներ դնել, սակայն անձամբ գրեթե երբեք չի օգտագործում:
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատվաստումները հավանաբար կսկսվեն հոկտեմբերից, իսկ մարտի վերջերին պատվաստանյութերի չափաբաժինը կհասնի 700 միլիոնի: