«Հայփոստ» ընկերությունը սեպտեմբերի 17-ին շրջանառության է դրել նոր նամականիշ՝ նվիրված «Կրոն և մշակույթ. Ասիայի տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգություն. Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի» թեմային:
Նամականիշի վրա պատկերված է Սինգապուրում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ճակատային մասը, ներկայացված են հայերենով և անգլերենով գրառումներ. «Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի» և «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի»:
Սինգապուրի քրիստոնեական առաջին եկեղեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչն է, որը Սինգապուրի ամենահին շինություններից է. կառուցվել է 1835 թվականին, օծվել է 1936 թվականին: Եկեղեցին նախագծել և կառուցել է իռլանդացի հայտնի ճարտարապետ Ջորջ Քոլմանը, և այն համարվում է նրա ամենահայտնի ստեղծագործությունը: Եկեղեցու շուրջ տրոպիկական խնամված այգի է՝ փոքր գերեզմանատնով, որտեղ ամփոփված են ХIХ և ХХ դարերի Սինգապուրի հայտնի հայերի աճյունները:
Թողարկման օրը` 17 սեպտեմբերի 2020 թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 30,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 40 000 h.