Սեպտեմբերի 17-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի «Արարատ-Արմենիա» - «Ֆոլա» (Լյուքսեմբուրգ) հանդիպումը։ Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 3:3 հաշվով: Լրացուցիչ ժամանակի 113-րդ րոպեին Սերգեյ Վակուլենկոյի դիպուկ հարվածը հաղթանակ պարգևեց «Արարատ-Արմենիային»: ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում մեր թիմը կմրցի սլովենական «Ցելյե» թիմի հետ:
«Արարատ-Արմենիա» - «Ֆոլա»՝ 4:3 (1:1, 3:3)
Երևան, Ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Էնեա Յորժի (Ալբանիա)
Գոլերը՝ Ջեյսոն Մարտինես, 17, Մաիլսոն Լիմա, 90+1, 11 մ, 90+4, 11 մ, Սերգեյ Վակուլենկո, 113 - Դիոգո Պիմենտել, 19, Ստեֆանո Բենսի, 56, 11 մ, Զախարի Հաջի, 81