«ՀԱԷԿ» ՓԲԸ և «Ռոսատոմ սերվիս» ԲԸ ընկերությունների միջև տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել խորհրդակցություն: Ներածական խոսքով հանդես են եկել «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը և «Ռոսատոմ սերվիս» ԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը:
Քննարկվել են 2020-ի ընթացքում ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի Շահագործման ժամկետի երկարացման (ՇԺԵ) ծրագրով իրականացված աշխատանքների միջանկյալ արդյունքները և 2021 թվականի ընթացքում սարքավորումների և համակարգերի արդիականացման աշխատանքների պլանը.
-
ակտիվ գոտու վթարային սառեցման համակարգ (ԱԳՎՍՀ),
-
ռեակտորի իրանի վերականգնողական ջերմամշակում (թրծաթողում),
-
հուսալի սնուցման համակարգ (ՀՍՀ):
Բացի այդ, քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման հարցը (2026 թվականից հետո):