Հրապարակվել է Համաշխարհային բանկի՝ «Մարդկային կապիտալի համաթիվ» (ՄԿՀ) ուսումնասիրությունը:
174 երկրների շարքում Հայաստանը փոքր-ինչ բարելավել է իր միավորը՝ 0.58 (2018-ին այն 0.57 էր):
Սա նշանակում է, որ Հայաստանում այսօր ծնված երեխան, երբ մեծանա, 58 տոկոսով այնչափ արտադրողական կլինի, որչափ կարող է լինել ամբողջական կրթության ու լիարժեք առողջության դեպքում։
Հայաստանի ՄԿՀ-ն իր՝ Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի միջին ցուցանիշից ցածր է (0.69), սակայն բարձր իր եկամտային խմբի միջինից: