Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ունի երկու նորեկ՝ Ջոնաթան Բրունո Սանտիագոն (Մորենո) և Վլադիմիր Սանոսյանը: Այս մասին հայտնում է ՀՖՖ լրատվության բաժինը:
«Ցավոք, Վլադիմիր Սանոսյանը մկանային վնասվածքի պատճառով չի կարողանա օգնել մեր հավաքականին առաջիկա ընկերական խաղում, սակայն վստահ ենք, որ հետագայում շատ օգտակար կլինի մեր թիմին»,- գրված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ ֆուտզալի ազգային հավաքականը շարունակում է մարզական հավաքը Ռուսաստանում: Այսօր թիմն անցկացրել է հերթական մարզումը, իսկ սեպտեմբերի 19-ին կանցկացնի ընկերական հանդիպում «Դինամո Սամարա» ակումբի հետ: