Սեպտեմբերի 15-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցում ոստիկանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ոստիկանության պետի հանձնարարությամբ անմիջապես սկսվել է ծառայողական քննություն, որի արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը:
«Ոստիկանությունը միշտ հետևողական է եղել նման երևույթները կանխելու և բացառելու հարցում և այսուհետ էլ ամենայն խստությամբ է արձագանքելու այդպիսի ցանկացած դրսևորման, որ կարող է խաթարել ոստիկանություն-հասարակություն կապի և օրինականության ամրապնդման գործընթացը»,- հայտնում են ոստիկանությունից:
Նշենք, որ Րաֆֆու փողոցում միջադեպ էր տեղի ունեցել ոստիկանների և մի կնոջ մասնակցությամբ, որի ժամանակ ոստիկանները փորձել են բերման ենթարկել կնոջը դիմակ չկրելու համար: