Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Lydian Canada Ventures ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչին և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր:
Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ անձամբ իր և Կառավարության համար առաջնայինը Հայաստանի Հանրապետության, այդ թվում՝ ազդակիր համայնքների հավասարակշռված շահն է, ու բոլոր որոշումներն ընդունվելու են այս համատեքստում: