Մոսկվան քննադատել է եվրոպացի քաղաքական գործիչների ելույթները Ալեքսեյ Նավալնու թունավորման պատճառով ստեղծված իրավիճակը, կոչ է արել այն չքաղաքականացնել և թույլ չտալ, որ միջադեպն ազդի «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցման վրա:
Ավելի վաղ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը չէր բացառել, որ թունավորման հետ կապված իրավիճակը կարող է ազդել «Հյուսիսային հոսք 2»-ի ճակատագրի վրա, իսկ ԵՄ միջազգային հարցերով գերագույն ներկայացուցիչ Խոսեպ Բորելը նշել էր, որ դա Բեռլինի որոշելու խնդիրն է:
Գերմանական Die Zeit պարբերականի տվյալներով՝ Գերմանիան Վաշինգտոնին առաջարկել է միլիարդ դոլար արժողությամբ գործարք՝ «Հյուսիսային հոսք 2» գազատարի նկատմամբ պատժամիջոցներից հրաժարվելու դիմաց: Բեռլինը պատրաստ է ֆինանսավորել ամերիկյան հեղուկացված բնական գազի ներմուծման համար նախատեսված երկու նավահանգիստների կառուցումը: