Բարբադոսը պաշտոնապես հանրապետություն կդառնա 2021 թվականին: Նախկինում այն գաղութ էր, այժմ անկախ պետություն է Համագործակցության կազմում՝ Լոնդոնի գլխավորությամբ: Այս մասին հայտարարել է Բարբադոսի գլխավոր նահանգապետ Սանդրա Մեյսոնը տեղական խորհրդարանի աշնանային նստաշրջանի բացմանը՝ հայտնում է Barbados Today պորտալը:
Գլխավոր նահանգապետը հիշեցրել է, որ խորհրդարանականները նախատեսում են քննարկել մարիխուանայի օգտագործման մասնակի ապաքրեականացման և նույնասեռականների օրինականացման մասին օրինագծերը:
Բարբադոսը բրիտանական գաղութ էր 1627 թվականից, անկախություն է ձեռք բերել 1966 թվականին: Պետության ղեկավարը Մեծ Բրիտանիայի թագուհին է՝ ի դեմս գլխավոր նահանգապետի: Կարիբյան ավազանում գտնվող այս երկրի բնակչությունը մոտ 300 հազար մարդ է: