Համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի հունիսի 25-ի թիվ 2014-Ա հրամանի` իրականացվում է առողջապահության նախարարի 2020 թվականի ապրիլի 27-ի թիվ 1350-Ա հրամանի կատարման արդյունքում Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում վերհանված բացերի վերացման ուղղությամբ իրականացված աշխատանքների դիտարկում:
«Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրի» դիտարկման արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել: Առողջապահության նախարարության գրությունը հրապարակել է Բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: