Հայրավանք համայնքում արդեն մեկ շաբաթ է, ինչ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սկսվել և ընթանում են Մայիսի 9-ի փողոցի հիմնանորոգման աշխատանքները՝ տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Ծրագրի պայմանագրային արժեքը շուրջ 22 միլիոն դրամ է, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Հայրավանքի համայնքապետարանը:
Ասֆալտապատվող ճանապարհի երկարությունը կազմում է շուրջ 500 մետր, մակերեսը՝ մոտ 2500 քառակուսի մետր:
Առայժմ իրականացվում են հողային հարթեցման աշխատանքներ: Առաջիկա շաբաթների ընթացքում կասֆալտապատվի համայնքի կարևոր փողոցներից մեկը, որը խիտ բնակեցված է և կապվում է կենտրոնական փողոցի հետ:
Հայրավանքի պատմության մեջ առաջին անգամ է ասֆալտապատվում այս փողոցը»,- հայտնել է նա: