Հուլիսյան գործողությունների, այսպես ասած, համեմատաբար դադարից հետո տվյալ ուղղության վրա հրադադարի խախտումները գրեթե կրկնակի ավելացել են:
«Հույս ունենք՝ որոշակի և ՀՀ ԶՈՒ համապատասխան գործողությունների արդյունքում դադարը պահպանվելու է և նպաստելու է բանակցային գործընթացին»,- ԱԺ ամբիոնից ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին:
«Ավելին ասել չեմ կարող: Համոզված եղեք, որ գործողությունները համարժեք են»,- հավելեց Տոնոյանը:
Հիշեցնենք՝ հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով սեպտեմբերի 16-ին հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային և բեկորային վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը։