Ընտրություններից մի քանի շաբաթ առաջ Դոնալդ Թրամփը փորձում է հնարավոր բոլոր եղանակներով ներգրավել ընտրողներին և չի հապաղում ծայրահեղությունների մեջ ընկնել, գրում է գերմանական Focus ամսագիրը: Նա հայտնվում է որպես պատասխանատու պետության ղեկավար և գլխավոր հրամանատար, օգտագործում է իր նախագահության պետական խորհրդանիշները և ներկայանում որպես «այսպես կոչված ազատ աշխարհի առաջնորդ»,- գրում է գերմանական ամսագիրը:
Միաժամանակ Թրամփը շարունակում է օգտագործել բոլորովին ոչ սովորական մարտավարություններ, հանդես է գալիս որպես ագրեսիվ սադրիչ, ստեղծում է խառնաշփոթ, իր մրցակից Բայդենին մեղադրում տարբեր հանցագործություններում: Ըստ վերլուծաբանների՝ այս երկակի ռազմավարությունը նպատակ ունի ձայներ շահել ընտրազանգվածի բազմազանությունից:
Թե որքանով Թրամփը հաջողություն կունենա՝ պարզ կդառնա միայն նոյեմբերին: Մինչ այժմ նշաններ կան ինչպես նրա օգտին, այնպես էլ նրա դեմ: Թրամփի խորհրդականները պնդում են, որ նա միլիոնավոր ընտրողներ ունի, որոնք չեն ցանկանում բացահայտվել մինչև ընտրությունները: Ուսումնասիրությունները, սակայն, ցույց են տալիս, որ Թրամփի «ագրեսիվ ռազմավարությունը» կարող է վախեցնել նույնիսկ նրանց, ովքեր իրենց ձայներով ապահովել են նրա հաղթանակը 2016-ի նախագահական ընտրություններում:
Պարզվել է նաև, որ Ջո Բայդենի ընտրողներին էլ մտահոգում է իրենց թեկնածուի տարիքն ու առողջական վիճակը, չնայած Բայդենը վստահեցնում է, որ անհանգստանալու առիթ չկա: