Այսօր Արցախի ԱՀ նախարար Արարատ Օհանջանյանն ընդունել է Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի առողջապահական համակարգին վերաբերվող մի շարք խնդիրներ, մասնավորապես արտասահմանյան երկրների հետ համագործակցության շրջանակները, այդ թվում` բարեգործական ծրագրերի շրջանակներում բժշկական նշանակության ապրանքների ներկրման ու համակարգի մասնագետների վերապատրաստման հետ կապված հարցեր:
Նախարար Օհանջանյանը կարևորել է ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչության դերակատարությունը առողջապահական ոլորտի հետագա աշխատանքների իրականացման գործընթացում: