ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ արաբական ևս հինգ պետություն պատրաստ է կարգավորել հարաբերություններն Իսրայելի հետ: Սպիտակ տան ղեկավարը չի նշել պետությունների անունները, բայց գաղտնիք չէ, որ առաջին գծում Սաուդյան Արաբիան է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ի դեպ, Աբու Դաբին հայտարարել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագիրը ստորագրել է պայմանով, որ Թել Ավիվը առնվազն չորս տարով դադարեցնի Արևմտյան ափի մի մասը բռնակցելու ծրագիրը: Միացյալ Էմիրությունների արտգործնախարարն ասել է, որ մասնակցում է միջոցառմանը «խաղաղությանը ձեռք մեկնելու և այն ստանալու համար»: