ՀՀ Արտաքաին գործերի նախարարությունը ներկայացրել է հատվածներ` ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի` եգիպտական «Nile TV» հեռուստաընկերությանը տրված հարցազրույցից:
Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Հայաստանն ու Եգիպտոսն ունեն շատ խորը և հարուստ երկկողմ օրակարգ:
«Մենք նաև ունենք երկխոսության և համագործակցության կարևոր հարթակներ և կիսում ենք բազում ընդհանուր դիրքորոշումներ տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ: Ամենակարևոր սկզբունքներից մեկը մեր տարածաշրջաններում խաղաղության, անվտանգության և կայունության վճռական հանձնառությունն է, և այս առումով մենք շատ ընդհանրություններ ունենք:
Հարավային Կովկասում ունենք մեր անվտանգային մարտահրավերները: Դրանիցից է Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը, որտեղ մեր առաջնահերթությունը Արցախի մեր հայրենակիցների էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգությունն է և Արցախի կարգավիճակը: Մենք ներգրավված ենք ոչ այդքան դյուրին բանակցություններում:
Մենք պդնում ենք, որ հակամարտությունը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով, մենք պնդում ենք, որ այն պետք է ունենա փոխզիջման վրա հիմված լուծում, և չի կարող լինել այնպիսի լուծում, որը հինմված չէ դիրքորոշումների և շահերի հավասարակշռության վրա: Մենք հանձնառու ենք աշխատելու խաղաղության և անվտանգության, հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»,- ասել է ԱԳ նախարարը: