Ազգային ժողովի նիստում քննարկվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ներկայացրած՝ ֆիզիկական անձանց բանկային ավանդների փոխհատուցման շեմի հետ կապված օրենսդրական նախաձեռնությունը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
«Առաջարկվում է դրամական ձևով 10 միլիոնը դարձնել 16 միլիոն և արտարժույթով՝ 5 միլիոնը դարձնել 7 միլիոն: Նախապատվությունը տվել ենք աճի, փոխհատուցման շեմի դրամական ավանդին: Նախորդ փոփոխությունն այս օրենքում եղել է 5 տարի»,- ասաց Մելքումյանը:
Պատգամավորը նշեց, որ բանկային ավանդների ծավալի առումով սա փոխհատուցում է շուրջ 97.5 -98 տոկոսը, բայց ավանդների թվաքանակի առումով ընդամենը գործում է մոտ 41 տոկոս:
«Սրանից եզրակացություն, որ 2 տոկոս ավանդները կազմում են բանկային ավանդների ծավալի շուրջ 57-58 տոկոսը: Հիմա սրանով մենք մոտ 3-4 տոկոս վեր կբարձրացնենք: Ընդհանուր առմամբ բեռ բանկային համակարգի համար չի նախատեսվում»,- ասաց Մելքումյանը: