Ազգային ժողովում քննարկվեց Կառավարության ներկայացրած «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխությունների օրենսդրական նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ներկայացրեց, որ գործող օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման նպատակով ՀՀ Կառավարության որոշմամբ ստեղծվում է օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտե:
«ՀՀ Կառավարության որոշմամբ են հաստատվում ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեի կանոնադրությունը և օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը՝ համաձայն Չիկագոյի կոնվենցիայի ընթացակարգերի պարզեցում թիվ 9 հավելվածի»,- ասաց փոխնախարարը:
Նախագծով օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագրի հաստատումը վերապահվել է Քաղաքացիական ավիացիայի ոլորտի քաղաքականություն մշակող լիազոր մարմնին, իսկ լիազոր մարմինը հանդիսանում է ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեի նախագահ: