ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը։
«Վերակառուցված դպրոցում սովորում է շուրջ 700 աշակերտ, սակայն պայմանները թույլ են տալիս, որ այն ընդունի մինչև 950 երեխայի։ Վերակառուցման ընդհանուր բյուջեն կազմել է 1,3 մլրդ դրամ։
Սիրելի աշակերտներ և ուսուցիչներ, խնդրում եմ պահպանել հակահամաճարակային կանոնները՝ ի նպաստ բոլորիս առողջության»,- Ֆեյսբուքի էջում գրել է Փաշինյանը:
Արորողությանը մասնակցում են նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը: