Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև.
«Հրանտ Դինքն իր վերջին հարցազրույցում ասում է, որ ինքը մի մարդ է, ով հասկանում է սեփական ժողովրդի ապրած ցավը և կրում է այդ բեռը:
Ցավոք, նա ոչ միայն ցավի կրողը եղավ, այլ՝ ճակատագրի …
Ծնունդդ շնորհավո ՛ր, մե՛ծ մտավորական: Քո հարթած արահետը գուցե նորից ծածկվի փուշ ու տատասկով, բայց քո երազանքների ու գաղափարների կրողը մի մեծ ժողովուրդ է, որը միշտ անմար է պահելու սուրբ հիշատակդ»:
Հիշեցնենք՝ այսօր ծնվել է «Ագօս» թերթի գլխավոր խմբագիր, մտավորական Հրանտ Դինքը: