Վրաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 170 նոր դեպք: Այս մասին հրապարակվել է Stopcov.ge պաշտոնական կայքում:
Ընդհանուր առմամբ, հարևան երկրում գրանցվել է 2562 վարակված: Կորոնավիրուսային հիվանդության հաղթահարման նոր դեպքերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում արդեն երկու օր շարունակ: Ապաքինվել է 1369 մարդ, որը կազմում է վարակման դեպքերի 53 տոկոսը: Ընդ որում, ամսվա սկզբին այս ցուցանիշը կազմում էր ավելի քան 80 տոկոս:
Համավարակի սկզբից մինչև այսօր Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 19 հիվանդ: Կարանտինում է 6633 մարդ, ստացիոնար բուժում է ստանում 836 պացիենտ:
Կորոնավիրուսի նոր դեպքերի մեծամասնությունն արձանագրվել է Աջարիայում: