Վրաստանը երկրի հակաօդային պաշտպանության համակարգերի արդիականացման ու դրանց հաշվարկների վերապատրաստման նպատակով համաձայնագիր է կնքել հրեական «Ռաֆայել» ընկերության հետ: Forbes-ում տպված հոդվածում ռազմական փորձագետ Դեյվիդ Էքսը նշում է, որ սա վկայում է Վրաստանի պաշտպանական համակարգը վերականգնելու փորձերի մասին: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru կայքը:
Պարբերականը նշում է, որ Հարավային Օսիայի հակամարտության ժամանակ ռուսական զինված ուժերը ջախջախել էին Վրաստանի բանակը: Այն ժամանակ Վրաստանում մնացել էին ԽՍՀՄ-ից ժառանգած ՀՕՊ համակարգեր: Այժմ դրանք փոխարինվում են իսրայելական ժամանակակից տեխնիկայով: