Գյումրիում սիրո և հավատարմության մեդալներով պարգևատրվել է վետերանների երկու զույգ։ Առաջին զույգը թիկունքի վետերան են և միասին են ավելի քան 60 տարի, երկրորդ զույգ վետերանները 78 տարվա ընտանեկան պատմություն ունեն։ Նրանց բախտ է վիճակվել ոչ միայն պատերազմի բովով անցնել, այլև ներդաշնակ ու հավատարիմ սիրո պատմություն կերտել, որը շարունակվում է մինչև այսօր։
93-ամյա վետերան Սարգիս Աղաբաբյանը տոնական այս միջոցառման գլխավոր հերոսն է։ Բոլորը մոտենում են, շնորհավորում, երախտիքի խոսքեր ասում: Կնոջ մասին պատմելիս ասում է` Սլաբոդկի աղջիկ, ծանոթացան, ամուսնացան։ Թիկունքի վետերան են, 60 տարի համատեղ կյանք են վարում։ Իսկ այսօր պարգևատրվում են, որպես վետերան զույգ։
Մեդալը ստանալու է եկել առանց տիկնոջ, դստեր և թոռան ուղեկցությամբ։ Տիկինը հիվանդ է, տխրում է, 6 տարի, շենքի աստիճաններով չի իջել, ինքն է խնամում։ Շտապում է, մեդալը վերցնի ու տուն կգնա։
Վետերան երկրորդ զույգը Անդրե և Վարդանուշ Անդրեյաններն են, նրանց սիրո և հավատարմության համատեղ պատմությունն արդեն 78 տարեկան է։ Անդրեյան վետերան ամուսինների մեդալը հանձնեցին թոռանը՝ Արմեն Անդրեյանին ու կնոջը։
Պարգևատրումից հետո գեղեցիկ համերգային միջոցառում էր, պարային կատարումներ ու հարսանեկան հայկական ավանդական միջոցառումների բեմականացում։