Սիրիայի հյուսիսարևմտյան Աֆրին քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մահացել է առնվազն 9 մարդ, ևս 43-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին տեղեկացնում է Anadolu գործակալությունը:
Ստացված տեղեկությունների համաձայն՝ պայթեցվել է պայթուցիկներով լի փոքր բեռնատարը: Ահաբեկչական հարձակման գործով հետաքննություն է անցկացվում՝ պայթյունն իրականացնողներին ու կազմակերպիչներին հայտնաբերելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Աֆրինը վերահսկում են սիրիական ընդդիմադիր ուժերը: