Հայաստանի հյուսիսում արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնը հնարավորություն է ստեղծում ծառայությունները մատուցել մեկ հարկի տակ՝ նորակառույցի առաջին մասնաշենքի բացման պաշտոնական արարողությանը հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։
Հյուսիսային դարպասով արտահանում իրականացնելու համար տնտեսվարողներին հրավիրում ենք Գյումրի՝ հայտարարեց Հովհանիսյանը՝ ծառայություններից ավելի արագ ու հարմարավետ, «մեկ պատուհանի» սկզբունքով օգտվելու համար։
Երկրորդ փուլով նախատեսվում է կառուցել ներկրումների մաքսային պահեստ և ավտոկայանատեղի բեռնատարների համար։
ՊԵկ նախագահը նորաբաց կենտրոնում շրջելուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին՝ կապված մաքսատուրքերի հետ։ Ապրանքի կիլոգրամով մաքսազերծումը ժամանակավոր և անցումային էր՝ հայտարարեց Հովհաննիսյանը։
Որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքն ավելի ցածր է, քան հումքը: Օրինակ՝ օճառի դեպքում, արդյոք դա դժվարություններ չի՞ ստեղծում հումք ներկրող տեղական արտադրողի համար։
ՊԵԿ քննչական վարչությունում քննվող՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի մասնակցությամբ աղմկահարուց քրեական գործերի մասին ՊԵԿ նախագահը նույնպես խոսեց: ՊԵԿ-ի համար կա՞ն արդյոք արտոնյալ գործարարներ հարցին՝ Հովհաննիսյանն ասաց, որ արտոնյալների ժամանակը անցյալում է մնացել։
Որքան պարգևավճար է ստացել ՊԵԿ նախագահը՝ Էդվարդ Հովհաննիսյանը չպատասխանեց, հորդորեց սպասել տարեկան եկամուտների հայտարարագրի հրապարակմանը։ ՊԵԿ-ում 2020-ի պարգևատրումների ֆոնդը 5 մլրդ-ից մի փոքր ավելի է։