Չինաստանում ակնկալում են, որ կորոնավիրուսի չինական պատվաստանյութը պատրաստ կլինի նախքան այս տարվա նոյեմբեր ամիսը՝ գրում է Al Arabiya-ն:
Չինաստանը կորոնավիրուսի պատվաստանյութ արտադրողներից առաջատարն է աշխարհում: Այժմ փորձարկման փուլում է գտնվում 30 պատվաստանյութ, որից 9-ը արտադրվում են Չինաստանում:
Միաժամանակ Հոնկոնգի ու Չինաստանի գիտնականները համատեղ աշխատում են կորոնավիրուսի պատվաստանյութի ցողաշիթի ստեղծման վրա:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 30 միլիոնին: Իսկ մահացության ցուցանիշը գերազանցում է 630000-ը: