Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հայտարարել է Ռուսաստան վերադառնալու և իր նախկին գործունեությունը շարունակելու մտադրության մասին: Այս մասին տեղեկացնում է The New York Times պարբերականը:
Ամերիկյան լրատվամիջոցին տեղեկությունը հաղորդել են Գերմանիայից: Ավելի վաղ Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցից հայտնել էին, որ Գերմանիայում բուժվող Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը լավանում է, նրան անջատել են թոքերի արհեստական օդափոխման սարքից: Նավալնին արդեն կարողանում է մահճակալից ելնել:
«Նա չի պատրաստվում արտագաղթել Գերմանիա: Նա ցանկանում է վերադառնալ Ռուսաստան՝ տուն և շարունակել իր գործունեությունը»,- տեղեկացնում է պարբերականը: